Վենսը մանրամասներ է հաղորդել Նեթանյահուին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ, ով մանրամասն տեղեկություններ է փոխանցել Իրանի շուրջ ընթացող բանակցությունների վերաբերյալ։ Ըստ Իսրայելի վարչապետի՝ Վաշինգտոնի համար առանցքային խնդիրը մնում է Իրանից ամբողջ հարստացված միջուկային նյութի հեռացումը և առաջիկա տարիների կամ, նույնիսկ, տասնամյակների ընթացքում հարստացման գործընթացի բացառումը։
Նեթանյահուն շեշտել է, որ քանի որ Իրանը խախտել է սահմանված կանոնները, նախագահ Թրամփը որոշում է կայացրել կիրառել ծովային շրջափակում։ Իսրայելի կառավարության ղեկավարը հայտնել է իր լիակատար աջակցությունն ԱՄՆ-ի այս վճռական դիրքորոշմանը։
Նրա խոսքով՝ ամերիկյան վարչակազմն ամենօրյա ռեժիմով տեղեկացնում է Իսրայելին զարգացումների մասին, ինչը վկայում է երկու դաշնակիցների միջև սերտ համագործակցության մասին՝ ընդդեմ Իրանի միջուկային հավակնությունների։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ