Իտալիայի հավաքականը դեռևս կարող է Աշխարհի առաջնությանը մասնակցության շանս ունենալ
ՖԻՖԱ-ն քննարկում է Աշխարհի 2026 թվականի առաջնության համար թիմերի լրացուցիչ ընտրություն կազմակերպելու հնարավորությունը, եթե Իրանի հավաքականը հրաժարվի մրցաշարին մասնակցելուց։ Ըստ RMC Sport և The Athletic պարբերականների հաղորդած տվյալների՝ Իրանում դիտարկում են մրցաշարից հրաժարվելու տարբերակը՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ շարունակվող հակամարտության պատճառով։ Իրանի ընտրանին վիճակահանության արդյունքում ընդգրկվել էր G խմբում, որտեղ պետք է մրցեր Նոր Զելանդիայի, Բելգիայի և Եգիպտոսի հետ։
Աշխարհի առաջնության կանոնակարգի 6-րդ հոդվածը նախատեսում է, որ որևէ թիմի հրաժարվելու դեպքում ՖԻՖԱ-ն իր բացառիկ հայեցողությամբ կարող է որոշում կայացնել տվյալ հավաքականին մեկ այլ թիմով փոխարինելու վերաբերյալ։ Այս համատեքստում հնարավոր է համարվում լրացուցիչ ընտրական փուլի անցկացումը Ասիական (AFC) և Եվրոպական (UEFA) կոնֆեդերացիաների այն թիմերի միջև, որոնք չեն կարողացել հաղթահարել հիմնական որակավորման փուլը։
Իտալիայի հավաքականը, որը նախկինում զիջել էր Բոսնիա և Հերցեգովինային ու դուրս մնացել պայքարից, այս սցենարի դեպքում կարող է կրկին հավակնել մունդիալի ուղեգրի։ Չնայած վերջնական որոշում դեռևս չկա, սակայն Իրանի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը ստիպում է ՖԻՖԱ-ին նախապատրաստվել հնարավոր փոփոխություններին՝ մրցաշարի ամբողջականությունն ապահովելու համար։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից