ԱՄՆ-ն ապրիլի 13-ին կսկսի Իրանի նավահանգիստների շրջափակումը
ԱՄՆ կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ուժերը ապրիլի 13-ին կսկսեն Իրանի նավահանգիստներ և ափամերձ տարածքներ մտնող ու դուրս եկող բոլոր նավերի շրջափակումը՝ համաձայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրի, հայտարարել է CENTCOM-ի մամուլի ծառայությունը:
Շրջափակումը կտարածվի բոլոր երկրների նավերի վրա և կվերաբերի Պարսից և Օմանի ծոցերի իրանական բոլոր նավահանգիստներին։ CENTCOM-ը չի խոչընդոտի նավարկության ազատությանը Հորմուզի նեղուցում և ոչ իրանական նավահանգիստներում, գրում է dpa գործակալությունը։
Ռազմածովային շրջափակման մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ապրիլի 12-ին՝ Իսլամաբադում ԱՄՆ-Իրան բանակցությունների ձախողված փուլից հետո, սակայն ճշգրիտ ժամկետներ չի նշել:
Սպիտակ տան ղեկավարը մտադիր է կանխել Իրանի՝ բեռնափոխադրող ընկերություններից Հորմուզի նեղուցով, տարանցման համար վճարների գանձումը և Թեհրանին զրկել նավթային եկամուտներից, հաղորդում է dpa-ն։
Մինչդեռ Իսլամական Հանրապետության բանակի ռազմածովային ուժերի հրամանատար Շահրամ Իրանին Թրամփի հայտարարությունները համարել է «ծիծաղելի»: «Իրանին ծովում շրջափակելու մասին ԱՄՆ նախագահի սպառնալիքները ծիծաղելի են ու անհեթեթ»,- նրա խոսքերն է մեջբերում AFP-ն։ Նա հավելել է, որ Իրանի ռազմածովային ուժերը «հետևում և վերահսկում են տարածաշրջանում ԱՄՆ ագրեսիվ բանակի բոլոր գործողությունները»:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից