Գերիների հարցը չի տեղավորվում խաղաղության գործընթացի տրամաբանության մեջ
«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում հայկական կողմը բազմիցս բարձրաձայնել է գերիների և պահվող անձանց խնդիրը՝ այն դիտարկելով որպես խաղաղության գործընթացի կարևոր բաղադրիչ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տնօրեն Նաիրա Սուլթանյանն՝ ամփոփելով 2026 թվականի ապրիլի 10-12-ը Ադրբեջանի Գաբալա քաղաքում տեղի ունեցած հանդիպման արդյունքները։
Մամուլի ասուլիսի ընթացքում նա նշեց, որ նախաձեռնության հանդիպումների ընթացքում հայկական պատվիրակության անդամները հետևողականորեն ընդգրկել են այդ հարցը քննարկումների օրակարգում։ «Մենք խոսել ենք գերիների և պահվող անձանց մասին ոչ մեկ անգամ։ Պատվիրակության անդամներից շատերը իրենց ելույթներում ներառել են այս խնդիրը»,-ասաց Սուլթանյանը։
Նրա խոսքով՝ հայկական կողմը շեշտել է, որ գերիների հարցը չի տեղավորվում խաղաղության գործընթացի ներկայիս տրամաբանության մեջ և դրա լուծումը կարևոր նախապայման է առաջընթացի համար։ «Շեշտել ենք, որ խաղաղության գործընթացը առաջ է անցել, և այս հարցերը պետք է լուծվեն, որպեսզի ավելի երաշխավորված լինի գործընթացի առաջընթացը»,-նշեց նա։
Սուլթանյանը տեղեկացրեց, որ քննարկումների ընթացքում բարձրացվել է նաև անհայտ կորածների խնդիրը՝ ընդգծելով, որ համապատասխան հանձնաժողովի աշխատանքները չեն ընթանում ցանկալի արագությամբ։ Միաժամանակ նա նշեց, որ ադրբեջանական կողմը ևս ներկայացրել է իրեն մտահոգող հարցերը, սակայն ընդգծել է, որ նախաձեռնության նպատակն առաջին հերթին փոխադարձ լսելու և հասկանալու միջավայր ձևավորելն է։ «Երբ լսում ես դիմացի կողմի ընկալումները, ավելի հեշտ է հասկանալ խնդիրը և մոդելավորել իրատեսական լուծումներ»,-ասաց Սուլթանյանը։ Նրա գնահատմամբ՝ վստահության ամրապնդումը կարող է նպաստել, որպեսզի նման հումանիտար հարցերը հետագայում լուծվեն ավելի արդյունավետ և չդառնան քաղաքական ճնշման գործիք։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից