Մենք տեսնում ենք ձեզ, տեսնում ենք ձեր գործունեությունը մեր մալուխների և խողովակաշարերի շուրջ
Մեծ Բրիտանիայի կառավարությունը Ռուսաստանին մեղադրել է բրիտանական ստորջրյա մալուխների և խողովակաշարերի դեմ «գաղտնի գործողություն» իրականացնելու փորձի համար։ Այդ մասին հայտարարել է պաշտպանության նախարար Ջոն Հիլին՝ Լոնդոնում կայացած մամուլի ասուլիսում։
Ռուսաստանը, «Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների քողի տակ», Մեծ Բրիտանիայի ափ և հարակից ջրեր է ուղարկել երեք սուզանավ՝ «չարամիտ գործունեություն» իրականացնելու նպատակով, հաղորդում է DW-ն։
Պարբերականը տեղեկացնում է, որ Մեծ Բրիտանիան ՆԱՏՕ-ի դաշնակիցների, այդ թվում՝ Նորվեգիայի հետ, Հյուսիսային Ատլանտյան օվկիանոսի միջազգային ջրերում հայտնաբերել է ռուսական երեք սուզանավ և դրանց նկատմամբ իրականացրել 24-ժամյա հսկողություն: Հասկանալով, որ հսկողության տակ են և իրենց «չարամիտ գործունեությունն» այլևս գաղտնիք չէ, ռուսական սուզանավերը հեռացել են տարածքից:
Դիմելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հայտարարել է. «Մենք տեսնում ենք ձեզ, տեսնում ենք ձեր գործունեությունը մեր մալուխների և խողովակաշարերի շուրջ։ Դուք պետք է իմանաք, որ վնաս հասցնելու ցանկացած փորձ անպատիժ չի մնա և կհանգեցնի լուրջ հետևանքների»։
Ռուսաստանը հերքել է ռուսական սուզանավերի սպառնալիքի մասին Մեծ Բրիտանիայի մեղադրանքները: ՌԴ դեսպանատունը հայտարարել է, որ Մոսկվան «չի սպառնում Թագավորության ստորջրյա ենթակառուցվածքին» և «այդ հարցում ագրեսիվ հռետորաբանություն չի օգտագործում»,- հաղորդում Է ՏԱՍՍ գործակալությունը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից