Ակումբը կարծում է, որ մրցավարությունը չի համապատասխանել գործող կանոններին
«Բարսելոնան» պաշտոնական հայտարարություն է տարածել ակումբի կայքում՝ տեղեկացնելով Չեմպիոնների լիգայի խաղարկության քառորդ եզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ատլետիկոյից» կրած պարտությունից (0-2) հետո ՈւԵՖԱ-ին բողոք ներկայացնելու մասին։ «Ակումբը կարծում է, որ մրցավարությունը չի համապատասխանել գործող կանոններին, ինչն անմիջական ազդեցություն է ունեցել խաղի ընթացքի և վերջնարդյունքի վրա»,- նշված է «կապտանռնագույնների» տարածած հաղորդագրության մեջ։
Կատալոնացիների դժգոհությունը կապված է հանդիպման 54-րդ րոպեին տեղի ունեցած վիճահարույց դրվագի հետ, երբ «Ատլետիկոյի» խաղացող Մարկ Պուբիլը դարպասապահի կողմից գնդակը խաղի մեջ մտցնելուց հետո տուգանային հրապարակում ձեռքով հպվել էր դրան: Ակումբում պնդում են, որ գլխավոր մրցավարը պարտավոր էր 11 մետրանոց հարված նշանակել։
Ստեղծված իրավիճակում «Բարսելոնան» պահանջել է հետաքննություն անցկացնել և ակնկալում է հասանելիություն ստանալ մրցավարների միջև խոսակցությունների (VAR-ի հետ հաղորդակցության) ձայնագրություններին՝ հորդորելով խիստ միջոցներ ձեռնարկել։
«Կարծում ենք՝ սա առաջին դեպքը չէ Չեմպիոնների լիգայի վերջին խաղարկություններում, երբ մրցավարական անբացատրելի որոշումները բացասաբար են անդրադառնում մեր թիմի վրա և վկայում են երկակի ստանդարտների կիրառման մասին»,- ընդգծել են կատալոնական ակումբից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ հանդիպումը սպասարկած ռումինացի գլխավոր մրցավար Իշտվան Կովաչը հենց այս կոպիտ սխալի պատճառով կարող է որակազրկվել ՈւԵՖԱ-ի կողմից և զրկվել եվրագավաթների ընթացիկ մրցաշրջանում այլևս հանդիպումներ սպասարկելու իրավունքից։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից