ԲԴԽ նախագահը հանդիպել է շվեդ պատգամավորների հետ
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը, ԲԴԽ անդամներ Էդգար Հովհաննիսյանը, Մերի Համբարձումյանը, Երանուհի Թումանյանցը և Անահիտ Աբրահամյանն այսօր ՀՀ ԱԺ-ում հանդիպել են երկօրյա աշխատանքային այցով Հայաստան ժամանած Շվեդիայի Թագավորության խորհրդարանի՝ Ռիկսդագի երրորդ փոխխոսնակ Կերստին Լունդգրենի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպմանը մասնակցել են հայ-շվեդական պատգամավորական աշխատանքային խմբի ղեկավար ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, պատգամավորներ, Դատական դեպարտամենտի աշխատակիցներ։ Հանդիպմանը քննարկվել է երկու երկրի դատական համակարգերին, դատարանների դերին վերաբերող հարցեր։
ԲԴԽ նախագահը կարևորել է դատավորների կարողությունների զարգացման ոլորտում Շվեդիայի հետ տարիների համագործակցությունը՝ շեշտելով «Հայաստանի դատավորների կարողությունների զարգացում՝ դատական համակարգի նկատմամբ նոր ակնկալիքներին համապատասխանելու և հանրային վստահությունն ամրապնդելու նպատակով» ծրագիրը, որն իրականացվում է Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության աջակցությամբ։
ԲԴԽ նախագահն ընդգծել է ծրագրի շարունակականության անհրաժեշտությունը:
Նա ներկայացրել է Բարձրագույն դատական խորհրդի գործունեության հիմնական ուղղությունները՝ անդրադառնալով դատական իշխանության անկախության ապահովման ինստիտուցիոնալ երաշխիքներին և դրանց գործնական կիրառությանը։
Քննարկման առարկա են դարձել նաև դատական համակարգում իրականացվող բարեփոխումները, դատավորների ընտրության և նշանակման ընթացակարգերը, կարգապահական վարույթների գործնական առանձնահատկությունները, ինչպես նաև՝ արդարադատության արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից