Կյանքից հեռացել է լեգենդար մարզիչ Միրչա Լուչեսկուն
80 տարեկան հասակում կյանքից հեռացել է ռումինացի անվանի ֆուտբոլային մարզիչ Միրչա Լուչեսկուն։ Այս մասին հայտնում է ռումինական Antena 3 CNN հեռուստաալիքը՝ հղում անելով Բուխարեստի համալսարանական հիվանդանոցի տարածած պաշտոնական հայտարարությանը։ Լուչեսկուն հոսպիտալացվել էր Ռումինիայի ազգային հավաքականի մարզման ժամանակ ինքնազգացողության կտրուկ վատթարացումից հետո։ Մարզչի մոտ ախտորոշվել էր սրտամկանի սուր ինֆարկտ։ Կիրակի՝ ապրիլի 5-ին, նրա առողջական վիճակն ավելի էր ծանրացել, ինչի հետևանքով մասնագետին արհեստական կոմայի մեջ էին գցել:
Իր տպավորիչ մարզչական կարիերայի ընթացքում Լուչեսկուն հասցրել է գլխավորել այնպիսի ակումբներ, ինչպիսիք են Կիևի «Դինամոն», Դոնեցկի «Շախտյորը», Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» և վերջապես՝ Ռումինիայի ազգային հավաքականը, որն էլ դարձավ նրա աշխատանքային վերջին կանգառը:
Միրչա Լուչեսկուն համարվում է Չեմպիոնների լիգայի և ազգային հավաքականների պատմության ամենատարեց մարզիչը։ Իր գլխավորած թիմերի հետ նա նվաճել է տպավորիչ 35 տիտղոս. ֆուտբոլի պատմության մեջ այս ցուցանիշով նրան գերազանցում են միայն Խոսեպ Գվարդիոլան (40) և սըր Ալեքս Ֆերգյուսոնը (49):
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը 2010-2013 թվականներին հանդես է եկել Դոնեցկի «Շախտյորի» կազմում՝ խաղալով հենց ռումինացի անվանի մասնագետի գլխավորությամբ:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից