Բրյուսելում՝ սոցիալական իրավունքների օրակարգով. ՄԻՊ աշխատակազմն ընդլայնում է միջազգային համագործակցությունը
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները մարտի 30-31-ը ճանաչողական այցով եղել են Բելգիայի Թագավորությունում՝ Բրյուսելում՝ Եվրոպայի խորհրդի «Մարդու սոցիալական իրավունքների ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակում։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից:
Այցի առաջին օրը Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հանդիպել են Մարդու իրավունքների պաշտպանության և խթանման Դաշնային ինստիտուտի ներկայացուցիչների հետ։
Հանդիպման սկզբում բացման խոսքով հանդես են եկել Դաշնային ինստիտուտի ղեկավար Մարտիեն Սքոթսմանսը և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Հովհաննիսյանը։
Կողմերը ներկայացրել են իրենց հաստատությունների մանդատը, կառուցվածքը, գործունեության հիմնական ուղղությունները, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա առաջնահերթություններն ու մարտահրավերները, ինչպես նաև այլ հարցեր։
Սոցիալական իրավունքների խնդիրների մշտադիտարկումների և զեկույցների կազմման հետ կապված մի շարք հարցեր քննարկվել են Խորհրդատվական կարծիքների, զեկույցների և հետազոտական խմբի ղեկավարի, ինչպես նաև Մարդու իրավունքների կցորդի (attaché) հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև Ծրագրի համակարգող (Սոցիալական իրավունքների վարչություն, Եվրոպայի խորհուրդ) Տանյա Մոնտանարին և Ծրագրի ղեկավար Մարիամ Ալեքսանյանը։
Մարտի 31-ին Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի գրասենյակ, որտեղ հանդիպումներ են տեղի ունեցել Աղքատության դեմ պայքարի ծառայության (Combat Poverty Service), Հավասար հնարավորությունների և ռասիզմի դեմ պայքարի միջդաշնային կենտրոնի (UNIA), Կանանց և տղամարդկանց միջև հավասարության ինստիտուտի, ինչպես նաև Բելգիական Դաշնային միգրացիոն կենտրոնի (MYRIA) ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հավասարության, խտրականության բացառման և խոցելի վիճակում գտնվող անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը