Անի համայնքում մեկնարկել են սուբվենցիոն ծրագրերով նախատեսված շինարարական աշխատանքները
Անի համայնքի մի շարք բնակավայրերում մեկնարկել են սուբվենցիոն ծրագրերով նախատեսված շինարարական աշխատանքները։ Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացնում են Անիի համայնքապետարանից, ծրագրերի շրջանակում հիմնանորոգվելու են Լանջիկ, Սառնաղբյուր և Շիրակավան բնակավայրեր տանող ճանապարհահատվածները։
Անիի համայնքապետարանից տեղեկացնում են, որ համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանն այցելել է շինհրապարակներ, տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին, տրվել են համապատասխան հանձնարարականներ։ Լանջիկ բնակավայրում ընթանում են ճանապարհահատվածի քանդման և հողային աշխատանքները։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 279 միլիոն 960 հազար դրամ, որի 60 տոկոսը համայնքի, իսկ 40 տոկոսը՝ պետության համաֆինանսավորումն է։ 1330 գծամետր երկարությամբ ճանապարհի հիմնանորոգումն ու ասֆալտապատումը նախատեսվում է ավարտել 180 օրվա ընթացքում։
Սառնաղբյուր բնակավայրում նախատեսվում է հիմնանորոգել 1020 գծամետր երկարությամբ ճանապարհահատված՝ 198 միլիոն 960 հազար դրամ ընդհանուր արժողությամբ։ Ֆինանսավորումը կրկին իրականացվում է 60/40 համամասնությամբ։ Շինաշխատանքների ավարտը նախատեսված է 120 օրում։
Շիրակավան բնակավայրի մուտքի ճանապարհի հիմնանորոգման համար նախատեսված է 169 միլիոն դրամ՝ նույն համամասնությամբ համաֆինանսավորմամբ։ Շիրակավան այցի ընթացքում բնակիչները համայնքի ղեկավարին ներկայացրել են կոյուղատար համակարգի հետ կապված խնդիրը՝ առաջարկելով խողովակները հասցնել մինչև սեփական հողամասեր։ Արման Սարիբեկյանը հանձնարարել է ոլորտային պատասխանատուներին նախագծում կատարել համապատասխան փոփոխություններ։
Համայնքի ղեկավարը նաև այցելել է Մարալիկ քաղաքում կառուցվող մանկապարտեզ, որտեղ շինարարական աշխատանքներն ընթանում են բնականոն հունով։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից