Պակիստանը և Եգիպտոսը կոչ են արել թուլացնել լարվածությունը տարածաշրջանում
Պակիստանի արտաքին գործերի նախարար Իսհաք Դարն ապրիլի 7-ի վաղ առավոտյան հեռախոսազրույց է ունեցել Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդ ալ-Ատտիի հետ՝ քննարկելով տարածաշրջանային վերջին զարգացումները՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Հորմուզի նեղուցի բացման համար սահմանված վերջնաժամկետի մոտենալուն ֆոնին։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ առաջնորդներն «ընդգծել են լարվածության թուլացման և երկխոսության անհրաժեշտությունը» և համաձայնել են սերտորեն համագործակցել իրավիճակի զարգացմանը զուգընթաց։ Աբդ ալ-Ատտին նաև զրուցել է ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի և Իրաքի արտաքին գործերի նախարար Ֆուադ Հուսեյնի հետ։ «Հեռախոսազրույցների ընթացքում քննարկվել են արագ զարգացող իրավիճակի վերաբերյալ հարցեր, ինչպես նաև ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության թուլացման և դեէսկալացիայի հասնելու համար փոխըմբռնման հասնելու ջանքերը», - հայտնել է Եգիպտոսի արտաքին գործերի նախարարությունը։ Պակիստանը տարածաշրջանային երկրների աջակցությամբ դիվանագիտական ջանքեր է գործադրում ԱՄՆ-ին և Իրանին բանակցային սեղանի շուրջ բերելու համար։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից