Իրանի «Բուշեր» ատոմակայանի աշխատակից ՌԴ քաղաքացիները Հայաստանի տարածքով մեկնել են Մոսկվա
Ռուսաստանի Դաշնությունն Իրանի «Բուշեր» ատոմակայանից Հայաստանի տարածքով տարհանել է իր քաղաքացի ևս 175 աշխատակցի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Հայաստանում ՌԴ դեսպանությունը՝ գործընթացին աջակցելու համար շնորհակալություն հայտնելով ՀՀ իշխանություններին:
«Ապրիլի 6-ին ևս 175 ՌԴ քաղաքացի, որոնք «Բուշեր» ատոմակայանից տարհանվելով, Իրանից Հայաստան էին ժամանել Նուրդուզ-Ագարակ հսկիչ անցագրային կետով, հատուկ չվերթով Երևանից մեկնել են Մոսկվա»,- ասված է հաղորդագրությունում:
Դեսպանությունը նշել է, որ շնորհիվ ռուսաստանցի դիվանագետների և հայկական կողմի ներկայացուցիչների դժվարին գործողությունների՝ հակամարտության սկզբից ի վեր Հայաստանի տարածքով Ռուսաստան է վերադարձել 509 քաղաքացի:
«Խորը երախտագիտություն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ «Ռոսատոմ» պետական ընկերության աշխատակիցների նկատմամբ բարի վերաբերմունքի և նրանց մուտքի օպերատիվ ձևակերպման համար»:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից