Ավելի քան հիսուն տարի նա իր կյանքն ու գործունեությունը նվիրել է այս մարզաձևին
Սպորտի միջազգային օրվա շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն այցելել են սեղանի թենիսի Եվրոպայի արծաթե և բրոնզե մեդալակիր, ՍՍՀՄ գավաթակիր, «Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի գլխավոր մրցավար Գոհար Խանզրատյանի բնակարան:
Գոհար Խանզրատյանը սեղանի թենիսի հայաստանյան ամենանշանավոր ներկայացուցիչներից է՝ բազմաթիվ մրցաշարերի հաղթող և մրցանակակիր։ Ավելի քան հիսուն տարի նա իր կյանքն ու գործունեությունը նվիրել է այս մարզաձևին՝ ոչ միայն որպես մարզուհի, այլև որպես մարզիչ՝ կրթելով բազմաթիվ սերունդների։ Նա միջազգային կարգի մրցավար է և ընդգրկված է նաև Հայաստանի հավաքականի մարզչական շտաբում:
Նախարարը շնորհավորել է մարզուհուն Սպորտի միջազգային օրվա կապակցությամբ՝ բարձր գնահատելով նրա բազմամյա վաստակն ու ներդրումը հայկական սպորտի զարգացման գործում:
«Պետության առանցքային թիրախն է, որ յուրաքանչյուր երեխա զբաղվի իր սիրած մարզաձևով. Ձեր շնորհիվ բազմաթիվ երեխաներ սիրում են սեղանի թենիսը, մասնակցում են «Վարչապետի գավաթ» մրցաշարին, Ձեր ջանքերով նրանք նաև հաղթանակներ են գրանցում միջազգային հարթակներում: Շնորհակալ ենք Ձեր նվիրման համար»,- ասել է նախարարը:
Գոհար Խանզրատյանը շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար՝ ընդգծելով, որ պետության ուշադրությունը հավելյալ խթան է նոր ոգևորությամբ աշխատելու և հաղթանակներ գրանցելու համար:
Մարզուհին ներկայացրել է իր սպորտային գործունեության հիշարժան դրվագները, անցած ճանապարհն ու գրանցած հաղթանակները, որոնք կերտվել են մեծ ջանքի ու եռանդի արդյունքում:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից