Նա կատարյալ համապատասխանում է Ռեալին և հիանալի համալրում կլինի․ Խեդիրա
Մադրիդի «Ռեալի» գերմանացի նախկին կիսապաշտպան Սամի Խեդիրան կարծում է, որ Մյունխենի «Բավարիայի» ֆրանսիացի հարձակողական ոճի կիսապաշտպան Մայքլ Օլիսեն կատարյալ համալրում կլինի «Արքայական» ակումբի համար։
Խեդիրան վստահ է, որ ֆրանսիացի ֆուտբոլիստն իր խաղաոճով լիովին համապատասխանում է մադրիդյան գրանդի պահանջներին։ «Նա իդեալական է համապատասխանում «Ռեալին»։ Եթե Մադրիդում լրջորեն չեն դիտարկում նրա թեկնածությունը, ապա դա առնվազն տարօրինակ է։ Օլիսեն խաղադաշտում ամբողջական լուծումներ է առաջարկում և կատարելապես տեղավորվում է ակումբի տեսլականի մեջ»,- նախկին ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում իսպանական Marca պարբերականը։
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա խաղացողը մյունխենյան գրանդի կազմում մասնակցել է 40 հանդիպման՝ դառնալով 16 գոլի և 28 գոլային փոխանցման հեղինակ։ Ըստ Transfermarkt պորտալի՝ Օլիսեի ներկայիս տրանսֆերային արժեքը կազմում է 140 միլիոն եվրո։
armsport.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից