Միլանի «Ինտերը» գերվստահ հաղթանակ տարավ «Ռոմայի» նկատմամբ
Իտալիայի առաջնության 31-րդ տուրում առաջատար Միլանի «Ինտերը» «Սան Սիրոյում» գերվստահ հաղթանակ տարավ «Ռոմայի» նկատմամբ (5-2)։ Հանդիպումը շատ ակտիվ մեկնարկեց. արդեն 2-րդ րոպեին Լաուտարո Մարտինեսը բացեց խաղի հաշիվը: Հյուրերին հաջողվեց հավասարեցնել հաշիվը 40-րդ րոպեին Ջանլուկա Մանչինիի խփած գոլի շնորհիվ, սակայն դեռ առաջին խաղակեսի ավելացված ժամանակում (45+2′) Հական Չալհանօղլուն թնդանոթային հարվածով կրկին առաջ մղեց «ներաձուրիին»:
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ մտավ 76-րդ րոպեին՝ փոխարինելով Պյոտր Զիելինսկիին։ Հիշեցնենք, որ 37-ամյա խաղացողը վնասվածքի պատճառով բաց էր թողել նախորդ տուրի՝ «Ֆիորենտինայի» դեմ հանդիպումը (1-1):
Այս հաղթանակից հետո Քրիստիան Կիվուի գլխավորած թիմը վաստակած միավորների քանակը հասցրեց 72-ի՝ շարունակելով միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակն ու վերջ դնելով չորսխաղյա առանց հաղթանակների շարքին։ «Ջալոռոսին» 54 միավորով 6-րդն է։
armsport.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից