Ֆինն Գերագուսյանն այդ առումով բազմակողմանի զարգացած է
Հայաստանի ազգային հավաքականում նորամուտը նշելուց հետո անգլիական «Սանդերլենդի» 18-ամյա հարձակվող Ֆինն Գերագուսյանի ակումբային ապագան հայտնվել է ուշադրության կենտրոնում: Թեև հարձակվողը դեռ նորամուտը չի նշել «Սանդերլենդի» հիմնական կազմում, ակումբի գլխավոր մարզիչ Ռեժիս Լե Բրին բարձր է գնահատել նրա ներուժն ու գլխավոր թիմ տեղափոխվելու շանսերը: Անդրադառնալով հայ ֆուտբոլիստի որակներին՝ Լե Բրին նշել է.
«Նա մի քանի մարզում է անցկացրել մեզ հետ, և ինձ դուր են գալիս նրա տվյալները: Լավ երիտասարդ է, հիանալի հարմարվել է ակումբի մտածելակերպին և ֆիզիկապես շատ ուժեղ ֆուտբոլիստ է: Այս լիգայում հաջողելու համար պետք է կարողանալ պայքարել երկրորդ հարկում, մենապայքարներում, իսկ նա այդ առումով բազմակողմանի զարգացած է: Իհարկե, նա դեռ երիտասարդ է և փորձի կարիք ունի, բայց ինձ շատ է դուր գալիս նրա խաղաոճը», - Լե Բրիի խոսքերն է մեջբերում Sunderland Echo-ն։
Հիշեցնենք, որ Գերագուսյանն իր առաջին հանդիպումն անցկացրեց ազգային թիմի կազմում մարտի 29-ին կայացած Հայաստան - Բելառուս ընկերական խաղում։ Երիտասարդ ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս եկավ 64-րդ րոպեին՝ փոխարինելով Հրանտ-Լեոն Ռանոսին:
Գերագուսյանն այս մրցաշրջանում արդեն հասցրել է մարզվել անգլիական ակումբի հիմնական թիմի հետ և Անգլիայի գավաթի խաղարկության հանդիպումներից մեկում նույնիսկ ընդգրկվել է պահեստայինների նստարանին: «Սանդերլենդի» երիտասարդական (Մ-18 և Մ-21) թիմերի կազմում անցկացրած 27 հանդիպումներում նա դարձել է 13 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից