Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում առաջադրել է Մարտին Գալստյանի թեկնածությունը
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում առաջադրել է Մարտին Գալստյանի թեկնածությունը: Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 6-ի նիստում քննարկվել է նշված պաշտոնում Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու վերաբերյալ հարցը: Թեկնածուի կենսագրությունն ու աշխատանքային գործունեությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Արուսյակ Մանավազյանը:
«Մակրոտնտեսական կայունությունն այլընտրանք չունի, և այն, կարծում եմ, մեր հասարակության հիմնարար զարգացման նախապայմաններից մեկն է: Մեր նախորդ տարիների ջանքերը գերազանցապես նպատակադրված են եղել երկրում մակրոտնտեսական կայունության ապահովմանը»,- նշել է Մարտին Գալստյանը՝ ներկայացնելով Կենտրոնական բանկում 2020 թվականից մինչ օրս կատարված աշխատանքները, ծրագրերը, ինչպես նաև Ազգային ժողովի գործընկերների հետ համատեղ նախատեսվող օրենսդրական փոփոխությունները:
Թեկնածուն խոսել է ԿԲ-ի իրականացրած ռազմավարական կարևոր քայլերի մասին, որոնց շնորհիվ հաղթահարվել են պարբերաբար ի հայտ եկող ճգնաժամերը: Նա ներկայացրել է Կենտրոնական բանկի միջամտությունն արտարժութային շուկայում տարբեր ճգնաժամերի ընթացքում և Կենտրոնական բանկի պահուստների միջոցով կայունացման գործողությունները:
Մարտին Գալստյանը նշել է, որ միակ գրավականը, որով ցանկացած ինստիտուտ, ներառյալ Կենտրոնական բանկը, կարող է դիմակայել արտաքին մարտահրավերներին, որակյալ թիմ ունենալն է: Ըստ թեկնածուի՝ գործադրվում է ամեն ջանք, որպեսզի ԿԲ թիմը լինի լավագույնը, իսկ ՀՀ կենտրոնական բանկը՝ աշխարհի լավագույններից մեկը:
Մարտին Գալստյանը շնորհակալություն է հայտնել Ազգային ժողովի գործընկերներին աջակցության պատրաստակամության համար: Թեկնածուն պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ առկա մարտահրավերների հաղթահարմանն ուղղված քայլերի, դրամավարկային քաղաքականության, ֆինանսական համակարգի կարգավորման, նորարարությունների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել բանկային ծառայությունների գնաճի (ինֆլյացիայի), իրացվելիության խնդրին:
Հանձնաժողովը կողմ է քվեարկել նշված պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունն Ազգային ժողովին առաջարկելու հարցին: Առաջարկվել է հարցը ներառել ԱԺ մայիսի 5-ին գումարվող նիստերի օրակարգի նախագծում:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից