Կատարի վարչապետն ընդգծել է Մերձավոր Արևելքի հակամարտությունը խաղաղ միջոցներով լուծելու անհրաժեշտությունը
Կատարի վարչապետ, արտաքին գործերի նախարար Շեյխ Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանին իսպանացի գործընկերոջ՝ Խոսե Մանուել Ալբարեսի հետ հեռախոսազրույցի ժամանակ ընդգծել է Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտությունը «խաղաղ միջոցներով» լուծելու անհրաժեշտությունը՝ զգուշացնելով ռազմական էսկալացիայի «լուրջ հետևանքների» մասին։ Այս մասին X-ում հայտնել է Կատարի արտաքին գործերի նախարարությունը։ Նախարարությունը հայտնել է, որ երկու պաշտոնյաները հաստատել են Կատարի և տարածաշրջանի այլ երկրների դեմ Իրանի «անարդարացի ագրեսիան դադարեցնելու անհրաժեշտությունը»։
Կատարի ԱԳ նախարարը նաև ընդգծել է համատեղ ջանքերի ակտիվացման, բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու և ճգնաժամը զսպելու, համաշխարհային էներգետիկ անվտանգությունն ապահովելու, նավարկության ազատությունը, շրջակա միջավայրի անվտանգությունը և տարածաշրջանային կայունությունը պահպանելու անհրաժեշտությունը։
Ալբարեսը հայտնել է իր երկրի համերաշխությունը Կատարի հետ՝ միաժամանակ ընդգծելով «դեէսկալացիայի, քաղաքացիական ենթակառուցվածքների և օբյեկտների պահպանման, ինչպես նաև էներգետիկ ոլորտի անվտանգության ապահովման» կարևորությունը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը