Այն ուղենիշները, որոնք իր համար ընտրում է Հայաստանի ղեկավարությունը, մեզ մեծապես հետաքրքիր են
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապրիլի 1-ի հանդիպման ժամանակ զրույցն օգտակար, անկեղծ և անհրաժեշտ էր։ Երկու կողմերը փոխանակեցին իրենց դիրքորոշումները, այդ թվում՝ Հայաստանում կայանալիք ընտրությունների համատեքստում, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Վեստի»-ին տված մեկնաբանությունում։
«Հանդիպման ընթացքում զրույցն անկեղծ, օգտակար և անհրաժեշտ էր։ Երկու կողմերը փոխանակեցին իրենց դիրքորոշումները, մասնավորապես՝ Հայաստանում կայանալիք ընտրությունների և օրակարգում գտնվող առևտրատնտեսական համագործակցության հիմնական հարցերի համատեքստում», - ասել է Պեսկովը։
Պեսկովը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն ունեն խորը պատմական արմատներ, Ռուսաստանն ու Հայաստանը բարեկամ երկրներ են, այդ իսկ պատճառով Երևանի քաղաքական ուղենիշները հետաքրքրություն են ներկայացնում Մոսկվայի համար:
«Հսկայականհայկական սփյուռքը, որն ապրում է Ռուասատանում, կազմում է ավելի քան 2 միլիոն մարդ։ Ուստի այն ուղենիշները, որոնք իր համար ընտրում է Հայաստանի ղեկավարությունը, մեզ մեծապես հետաքրքիր են», – նշել է Ռուսաստանի նախագահի խոսնակը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից