Իրանի Բուշերի ատոմակայանից տարհանել են ռուս մասնագետներին
«Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը լրագրողներին ասել է, որ Իրանի Բուշերի ատոմակայանից տարհանված ռուս աշխատակիցները կարող են Հայաստան ժամանել արդեն այսօր երեկոյան։
Նա նշել է, որ 198 աշխատակիցներից բաղկացած խումբն այժմ շարժվում է դեպի հայ-իրանական սահման։ «Իրանական իշխանությունների օգնության շնորհիվ խումբը գիշերել է Սպահանում և շարունակում է շարժվել։ Ես հույս ունեմ, որ նրանք այսօր երեկոյան կլինեն Հայաստանի Հանրապետությունում», - ասել է նա ։
Բուշերի ատոմակայանից ռուս մասնագետների տարհանումը սկսվել է Մերձավոր Արևելքում հակամարտության սրումից հետո։ Ապրիլի 4-ին Բուշերի ատոմակայանը չորրորդ անգամ հարձակման է ենթարկվել։ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության տվյալներով՝ արկը հարվածել է կայանի ցանկապատին, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է։
ԱԷՄԳ-ի տնօրեն Ռաֆայել Գրոսսին ատոմակայանի վրա հարձակման հետ կապված մտահոգություն է հայտնել և նշել , որ «ատոմակայանը կամ հարակից տարածքները ոչ մի պարագայում չպետք է հարձակման ենթարկվեն», քանի որ վտանգավոր նյութերի արտահոսքի ռիսկեր կան:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից