ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2026 թվականի ապրիլի 5-ին Truth Social էջում հանդես է եկել կտրուկ հայտարարությամբ՝ սպառնալով երեքշաբթի օրը հարվածներ հասցնել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին, եթե Թեհրանը չբացի Հորմուզի նեղուցը:
Թրամփը նշել է, որ եկող երեքշաբթին Իրանում կլինի «Էլեկտրակայանների և կամուրջների օր» (Power Plant Day and Bridge Day), եթե նավագնացության համար կարևորագույն նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցը չվերաբացվի։
Միևնույն ժամանակ, կիրակի օրը Fox News-ին տված հարցազրույցում Թրամփը հայտարարել է, որ երկուշաբթի օրը՝ իր սահմանած վերջնաժամկետից առաջ, Իրանի հետ համաձայնության հասնելու «մեծ հնարավորություն» կա։
Ավելի վաղ Թրամփը նոր վերջնագիր էր ներկայացրել Իրանին՝ հայտարարելով, որ Թեհրանը երկու օր ունի Հորմուզի նեղուցի արգելափակումը դադարեցնելու համար։
«Հիշո՞ւմ եք, երբ ես Իրանին 10 օր տվեցի՝ գործարք կնքելու կամ Հորմուզի նեղուցը բացելու համար։ Ժամանակը սպառվում է, կա 48 ժամ մինչև դժոխքը սկսվի», — շաբաթ օրը գրել էր Թրամփը Truth Social-ում։
Ամերիկացի առաջնորդն առաջին անգամ Հորմուզի նեղուցը բացելու համար Իրանին 48 ժամ էր տվել մարտի 21-ին։ Այնուհետև նա հայտարարել էր, որ այդ ժամկետից հետո ԱՄՆ-ն կոչնչացնի երկրի ամենամեծ էլեկտրակայանները։
Երկու օր անց Թրամփը տեղեկացրել էր, որ ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Իրանի ներկայացուցիչների հետ, և որ հարվածները հետաձգվում են։
Իրանը հերքում է, որ բանակցություններ է վարում ամերիկյան կողմի հետ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից