ԱՄՆ-ի և Իսրայելի ուժերը ոչնչացրել են Իրանի ամենաբարձր կամուրջը
ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմաօդային ուժերը ոչնչացրել են Իրանի B1 կամուրջը, որը ձգվում էր Թեհրանից արևմուտք գտնվող Քարաջ քաղաքի կիրճի վրայով։ Այդ կարևոր կառույցը Թեհրանը երկրի արևմտյան շրջանների հետ կապող մայրուղու մի մասն է։ Իրանական պետական լրատվամիջոցները հայտնել են, որ կամրջի վրա հարձակման հետևանքով զոհվել է ութ մարդ, ևս 97-ը վիրավորվել են։
Ըստ dpa լրատվական գործակալության՝ B1 կամուրջը, որի կառուցումը դեռևս չէր ավարտվել, ուներ 132 մետր բարձրություն, Իսլամական Հանրապետության ամենաբարձր կամուրջն էր և երկրի քաղաքացիական ենթակառուցվածքների մաս էր կազմում։ Նախագահ Թրամփը հայտարարել է, որ եթե Իրանի ներկա իշխանությունները համաձայնության չգան Վաշինգտոնի հետ, ԱՄՆ զինված ուժերը կոչնչացնի Իրանում գտնվող «նախ կամուրջները, ապա էլեկտրակայանները»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը