Սպորտի միջազգային օր՝ հանուն զարգացման և խաղաղության. միջոցառումներ Երևանում և ՀՀ մարզերում
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ՝ ապրիլի 6-ը հռչակվել է Սպորտի միջազգային օր։ 2013 թվականից տարբեր երկրներում նշվում է այդ օրը՝ հանուն զարգացման և խաղաղության։ Ի նշանավորումն Սպորտի միջազգային օրվա՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ապրիլի 6-ին կազմակերպում է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի մարզային և Երևան քաղաքի փուլը։
Միաժամանակ, օրվա շրջանակում ԿԳՄՍ, Առողջապահության, Ներքին գործերի նախարարությունների և Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ կանցկացվեն մի շարք այլ միջոցառումներ՝ բացօթյա մարզումներ, սպորտային մրցումներ, ցուցադրական ելույթներ՝ մայրաքաղաքը վերածելով իրական բացօթյա «մարզադաշտի»։
ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող մարզադպրոցների սաները Երևանի Հյուսիսային պողոտայում ժամը 14:00-18:00-ն կանցկացնեն վոլեյբոլի, սուսերամարտի, ծանրամարտի, բռնցքամարտի, սամբոյի, բադմինթոնի, կարատեի, թաեքվոնդոյի, մարմնամարզության և բասկետբոլի ցուցադրական մրցելույթներ և սպորտային խաղեր։ Մասնակիցներն ու այցելուները հնարավորություն կունենան զգալու սպորտային միջավայրի ոգին՝ դառնալով տոնական մթնոլորտի ակտիվ մասնակիցը։ Միջոցառումները լինելու են ինտերակտիվ՝ ներգրավելով բոլոր ցանկացողներին:
Միջոցառումներ են նախատեսված նաև Ազատության հրապարակում, «Այգի» բիզնես կենտրոնի բակային հատվածում: Օրվա շրջանակում սպորտային մրցումներ և ցուցադրական ելույթներ կանցկացվեն մարզերում:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից