Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը կպարգևատրվի
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի կազմում ընդգրկված մարզիկները, մարզիչները, բժիշկները և վարչական անձնակազմի ներկայացուցիչները կպարգևատրվեն Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում գրանցած արդյունքների համար: Այս նպատակով հատկացվել է 141 մլն դրամ՝ վերաբաշխում կատարելով ԿԳՄՍ նախարարությանը 2026 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից։ Որոշումն ընդունվել է Կառավարության այսօրվա նիստում։
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն այս տարվա հունվարին պատմության մեջ առաջին անգամ մասնակցել է Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին՝ հայտնվելով Եվրոպայի ուժեղագույն ութ թիմերի շարքում և գրանցել է յոթ հաղթանակ՝ հասնելով մինչև քառորդ եզրափակիչ:
Խմբային փուլում Հայաստանի հավաքականը զբաղեցրել է առաջին տեղը՝ 2:1 հաշվով հաղթելով 2024 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ուկրաինայի հավաքականին, 5:4 հաշվով առավելության հասնելով Չեխիայի ընտրանու նկատմամբ և 3:3 հաշվով ավարտելով Լիտվայի հավաքականի հետ հանդիպումը։
Քառորդ եզրափակչում Ռուբեն Նազարեթյանի գլխավորած հավաքականը մրցել է Խորվաթիայի ազգային թիմի դեմ:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից