Անդրեաս Շելդերուպը հնարավոր է կարիերան շարունակի իսպանական Լա Լիգայում
Լիսաբոնի «Բենֆիկայի» նորվեգացի եզրային հարձակվող Անդրեաս Շելդերուպը հնարավոր է կարիերան շարունակի իսպանական Լա Լիգայում։ Ինչպես հայտնում է իսպանական հեղինակավոր Marca պարբերականը, 21-ամյա սկանդինավցու ծառայություններով լրջորեն հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնան»։
Աղբյուրի համաձայն՝ «կապտանռնագույնները» տաղանդավոր վինգերին դիտարկում են որպես հարձակման ձախ եզրի ուժեղացում։ Նշվում է, որ պորտուգալական ակումբը դեմ չէ վաճառել Շելդերուպի տրանսֆերային իրավունքները, եթե նրա դիմաց ստանա շուրջ 20 միլիոն եվրո փոխհատուցում։
Պորտուգալիայի ընթացիկ առաջնությունում նորվեգացի ֆուտբոլիստն արդեն հասցրել է մասնակցել 21 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 3 արդյունավետ փոխանցման հեղինակ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից