Բուլղարիան ԵՄ-ից օգնություն է խնդրել Ռուսաստանի կողմից ընտրություններին միջամտելու հարցում
Բուլղարիան պաշտոնապես դիմել է Եվրոպական միությանը՝ ապրիլի 19-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտությունը կանխելու խնդրանքով։ Ինչպես հայտնում է Politico-ն, Սոֆիան ակնկալում է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության աջակցությունը՝ սոցիալական ցանցերում և քարոզչական կայքերում հանրային կարծիքի մանիպուլյացիաները բացահայտելու համար։
Այս նպատակով Բուլղարիան խնդրել է գործարկել «Արագ արձագանքման համակարգը», որը թույլ կտա ուղիղ կապ հաստատել Meta, Google և TikTok հարթակների հետ՝ ապատեղեկատվական արշավները կասեցնելու նպատակով։
Հատկանշական է, որ երկար ժամանակ նման միջամտությունները հերքող Բուլղարիան այժմ խստացրել է դիրքորոշումը. երկրի ԱԳՆ-ն արդեն ստեղծել է հատուկ ստորաբաժանում։
Ապրիլյան ընտրությունները կլինեն ութերորդը վերջին հինգ տարում՝ հաջորդելով 2025 թվականի վերջին տեղի ունեցած բողոքի մեծալիքին և կառավարության հրաժարականին, ինչն էլ ավելի է մեծացնում արտաքին ազդեցություններից պաշտպանվելու անհրաժեշտությունը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ