Դեսպան Նարեկ Մկրտչյանը ՀԲԸՄ անդամներին է ներկայացրել ՀՀ-ԱՄՆ օրակարգի առաջնահերթությունները
Կալիֆոռնիա կատարած այցի ընթացքում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Ասպետների (AGBU Asbeds) հրավերով, հանդիպել է ՀԲԸՄ անդամների, այլ հրավիրյալների հետ՝ ներկայացնելու ՀՀ-ԱՄՆ օրակարգի առաջնահերթությունները, ընթացիկ աշխատանքները և առաջիկա անելիքները։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։
Զրույցի առանցքում եղել են Վաշինգտոնյան համաձայնագրերը, «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախաձեռնությունը և դրա շուրջ ստեղծվող նոր բազմոլորտ հնարավորությունները։
Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում դեսպան Մկրտչյանը պատասխանել է մասնակիցներին հետաքրքրող հարցերին՝ հայ-ամերիկյան օրակարգի և երկկողմ հարաբերությունների շուրջ։ Ելույթի խոսքով ներկայացել է նաև Ասպետների նախագահ Վարդան Տելյանը, ով ներկայացրել է կազմակերպության պատմությունը, առաքելությունը։
Հանդիպմանն ի թիվս ՀԲԸՄ անդամների և այլ հրավիրյալների, մասնակցել են ԱՄՆ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արևմտյան թեմի առաջնորդ Գերշ. Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Լոս Անջելեսի գլխավոր հյուպատոս Աննա Ավետիսյանը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից