Ավագ հինգշաբթին հիշատակն է առաքյալների հետ Հիսուսի անցկացրած Վերջին ընթրիքի, որի ժամանակ Տերը հացն ու գինին օրհնելով՝ հաստատեց Հաղորդության խորհուրդը՝ ասելով. «Առե՛ք, կերե՛ք, այս է իմ մարմինը», «Խմեցե՛ք դրանից բոլորդ, որովհետև այդ է նոր ուխտի իմ արյունը, որ թափվում է շատերի համար՝ իրենց մեղքերի թողության համար»:
Ավագ հինգշաբթին Մեծ պահքի այն եզակի օրերից է, երբ խորանի վարագույրը բացվում է, մատուցվում է բաց Պատարագ և հաղորդություն է տրվում:
Օրվա հաջորդ ծիսակարգը Ոտնլվան է:
Հովհաննու Ավետարանը պատմում է, որ Վերջին ընթրիքի ժամանակ Քրիստոս լվաց Իր աշակերտների ոտքերը՝ որպես սիրո և խոնարհության օրինակ, և նրանց պատվիրեց միմյանց հանդեպ նույնն անել (ԺԳ 1-20):
Այս պատգամին հետամուտ՝ Գրիգոր Բ Վկայասեր կաթողիկոսի կարգադրությամբ (XI դ.) Ոտնլվան ներդրվեց հայոց ծիսակարգում։ Համաձայն այդ կարգի՝ հոգևորականը օրհնված ջրով լվանում, ապա օրհնված յուղով օծում է խորան բարձրացած մանուկ, պատանի, երիտասարդ և տարեց տասներկու ընտրյալ այրերի ոտքերը, ովքեր նախընթաց տարում ջանադիր են եղել տարբեր ոլորտներում իրենց առաքելությունը լավագույնս և ազնվորեն կատարելուն կամ նրանք են, ովքեր կարիք ունեն հոգու և մարմնի բժշկության և այլք:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից