Ռուսական նավթի տարանցման լիցենզիան երկարաձգվել է
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության Արտասահմանյան ակտիվների վերահսկողության գրասենյակը (OFAC) ռուսական նավթի՝ Ղազախստանի տարածքով Չինաստան տարանցման լիցենզիան երկարաձգել է մինչև 2027 թ. մարտի 19-ը: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել են Ղազախստանի էներգետիկայի նախարարությունից։
«OFAC-ի հետ բանակցությունների արդյունքներով, ռուսական նավթի՝ ՉԺՀ տարանցման լիցենզիան երկարաձգվել է մինչև 2027 թ. մարտի 19-ը», - ասվում է նախարարության հայտարարության մեջ՝ նշելով, որ հարցի շուրջ աշխատանքը և OFAC-ի հետ հետագա փոխգործակցությունը շարունակվելու են։ Էներգետիկայի նախարարությունից նշել են, որ այժմ ռուսական նավթի տարանցումը Չինաստան շարունակվում է նախատեսված պատժամիջոցային բացառությունների շրջանակներում։ «Իրավիճակը գտնվում է մշտական հսկողության ներքո», - ասել են նախարարությունում։
Ղազախստանը տարեկան 10 միլիոն տոննա ռուսական նավթ է տեղափոխում Չինաստան՝ մինչև 2034 թվականը կնքված միջկառավարական համաձայնագրի համապատասխան։ Աստանան և Մոսկվան ներկայում բանակցություններ են վարում նավթի տարանցումը տարեկան մինչև 12,5 միլիոն տոննա հասցնելու շուրջ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից