Իրաքը սկսել է նավթ արտահանել Սիրիայի Ալ Վալիդ սահմանային անցակետով
Իրաքը սկսել է նավթ արտահանել Իրաքի և Սիրիայի միջև գտնվող Ալ Վալիդ սահմանային անցակետով: Այս մասին իրաքյան INA լրատվական գործակալությանը հայտնել է Ալ Վալիդ շրջանի ղեկավար Մուջահիդ ադ Դուլեյմին։
«Այսօր տեղի է ունեցել Իրաքի և Սիրիայի միջև գտնվող Ալ Վալիդ սահմանային անցակետի փորձնական բացումը՝ նավթատարների մուտքի համար», - ասել է ադ Դուլեյմին։ Նրա խոսքով՝ ներկայում Սիրիայի տարածք մուտքի է սպասում ավելի քան 150 նավթատար։ Դրա հետ մեկտեղ Իրաքի իշխանությունները հույս ունեն, որ այս անցակետով օրական միջին հաշվով կանցնի առնվազն 500 ավտոցիստեռն։
Իր հերթին Reuters գործակալությունը մարտի 31-ին հաղորդել է, որ իրաքյան պետական SOMO ընկերությունը, որն զբաղվում է նավթի վաճառքով, ավարտել է ապրիլ ամսից մինչև հունիս Սիրիայի տարածքով ցամաքային փոխադրումների համար ամսական շուրջ 650 հազար մետրական տոննա մազութ մատակարարելու պայմանագրերը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից