Ալեքսանդրա Գրիգորյանն առաջադրվել է Եվրոպայի 2025 թվականի լավագույն ծանրորդուհու կոչմանը
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, 20-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանն ընդգրկվել է Եվրոպայի 2025 թվականի լավագույն կին ծանրորդի տիտղոսին հավակնող մարզուհիների պաշտոնական ցուցակում: Ըստ Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի հրապարակած տվյալների՝ հեղինակավոր այս մրցանակի համար պայքարում է ընդհանուր առմամբ 10 ծանրորդուհի։ Լավագույնի անունը պարզ կդառնա հատուկ քվեարկության արդյունքներով:
Անցնող 2025 թվականը հայ մարզուհու համար հատկանշվեց մի շարք խոշոր նվաճումներով. Գրիգորյանը հռչակվել է Եվրոպայի երիտասարդական չեմպիոն, կանգնել է աշխարհի երիտասարդական առաջնության պատվո հարթակի երրորդ աստիճանին, ինչպես նաև դարձել է մեծահասակների Եվրոպայի արծաթե մեդալակիր: Հիշեցնենք նաև, որ նախորդ մրցաշրջանի արդյունքներով նա արդեն իսկ ճանաչվել էր որպես Եվրոպայի լավագույն երիտասարդ ծանրորդ:
Ալեքսանդրա Գրիգորյանն ակտիվորեն նախապատրաստվում է հերթական կարևոր ստուգատեսին՝ ապրիլի 19-ից 26-ը Վրաստանի Բաթումի քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, որտեղ հարթակ դուրս կգա 58 կգ քաշային կարգում:
armsport.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից