Իրանում լրտեսության կասկածանքով ձերբակալել են չորս պետական ծառայողի. Tasnim
Առնվազն չորս պետական ծառայող է ձերբակալվել Իրանի հյուսիսի Բաբոլսեր քաղաքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Tasnim լրատվական գործակալությունը: Գործակալության տվյալներով՝ ձերբակալվածները մեղադրվում են «հակառակորդի օգտին» լրտեսություն իրականացնելու մեջ: Թե հատկապես ինչ գործողությունների մեջ են մեղադրվում պետական ծառայողները, չի նշվում:
Մարտի 17-ին Իրանի դատական իշխանության ղեկավար Ղոլամ Հոսեյն Մոհսենի Էջեին հայտարարել է, որ Իսրայելի և Միացյալ Նահանգների հետ համագործակցության և նրանց օգտին լրտեսության համար դատապարտվածներին կսպառնա մահապատիժ կամ ունեցվածքի լիակատար բռնագրավում պետության օգտին: Մարտի 15-ին Իրանի ոստիկանության պետ գեներալ Ռեզա Ռադանը հայտնել է, որ երկրի իրավապահ մարմինները փետրվարի 28-ից ի վեր ձերբակալել են առնվազն 500 մարդու հակառակորդի հետ համագործակցության կասկածանքով:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից