Մարդկությունը տասնամյակների դադարից հետո վերադառնում է Լուսին
Չորեքշաբթի օրը NASA-ն հույս ունի 54 տարվա դադարից հետո Կանավերալ հրվանդանից Լուսին ուղարկել «Արտեմիս 2» առաքելության տիեզերագնացներին։ Սակայն Լուսնի մակերեսին վայրէջք առայժմ տեղի չի ունենա. «Արտեմիս 2» առաքելության չորս տիեզերագնացները կպտտվեն Լուսնի շուրջ և տասը օրից կվերադառնա Երկիր։
Լուսնային վայրէջքը նախատեսված է 2028 թվականին, իսկ հետո, պարբերաբար արշավախմբեր ուղարկելով դեպի Լուսին, NASA-ն նախատեսում է այնտեղ մշտական բազա կառուցել։ Մշտական կայանը հիմք կծառայի դեպի Մարս հետագա թռիչքների համար։
Երեքշաբթի օրը, առաջիկա առաքելության վերաբերյալ ամենօրյա ճեպազրույցի ժամանակ, NASA-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ ամեն ինչ պատրաստ է։
Եթե եղանակային պայմանները թույլ տան, «Օրիոն» տիեզերանավը կրող Space Launch System հսկա հրթիռը թռիչք կկատարի ապրիլի 1-ին, տեղական ժամանակով ժամը 18:24-ին։
Եթե չորեքշաբթի օրվա մեկնարկի փորձը ձախողվի, NASA-ն պատրաստ է առաջիկա վեց օրվա ընթացքում մեկնարկի մեկ այլ փորձի։
«Արտեմիս-1» անօդաչու առաքելությունն արդեն հաջողությամբ պտտվել է Լուսնի շուրջը։ Ծրագրին ակտիվորեն մասնակցում են մասնավոր ընկերությունները, այդ թվում՝ SpaceX-ը, որի Starship տիեզերանավը պետք է իրականացնի վայրէջքը Լուսնի մակերևույթին։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից