Հայաստանը հերթական վարկանիշային աղյուսակով դասվել է ամենաանվտանգ երկրների ցանկում․ ՆԳՆ
«Ահաբեկչության համաշխարհային ինդեքս 2026» (GTI) նոր զեկույցն ամփոփել է պետությունների դասակարգումը՝ ըստ ահաբեկչական սպառնալիքի աստիճանի և դրա ազդեցության։
ՆԳ նախարարությունից հայտնում են՝ հրապարակված տվյալների համաձայն՝ Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքերն աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում։ Նախորդ տարվա համեմատությամբ՝ մեր երկիրը բարելավել է իր ինդեքսը։ Արձանագրված գրեթե 0-ական ցուցանիշով՝ 0,423 միավորով, Հայաստանն աշխարհի 163 պատությունների համադրությամբ դասվում է ահաբեկչության «շատ ցածր» ազդեցություն ունեցող երկրների շարքին։
Ինդեքսի հաշվարկման մեթոդաբանությունը հիմնված է համապարփակ ցուցանիշների վրա, որոնք ներառում են ահաբեկչական միջադեպերի հաճախականությունը, զոհերի ու վիրավորների թիվը և հասցված նյութական վնասի չափը։ Ցուցանիշի ձևավորման հարցում առանցքային դեր ունեն նաև պատանդառության դեպքերը, իրավապահ համակարգի հակազդման արդյունավետությունը և նմանատիպ հանցագործությունների քննության որակը։
Այս դրական դինամիկան բնորոշում է Հայաստանը որպես ահաբեկչական ռիսկերից պաշտպանված և անվտանգային բարձր մակարդակ ունեցող պետություն։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ