ՀՀ վարչապետն ու ԵՄ քաղաքացիական առաքելության նորանշանակ ղեկավարն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության նորանշանակ ղեկավար Սատու Կոյվուին։
Վարչապետը շնորհավորել է տիկին Կոյվուին պատասխանատու պաշտոնը ստանձնելու առիթով և կարևորել ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը մեր երկրում։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ–ԵՄ հարաբերություններն ունեն զարգացման դինամիկ բնույթ և ընդգծել ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործում ԵՄ հետևողական աջակցությունը։
Սատու Կոյվուն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, անդրադարձել ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությանը։ Նա վստահություն է հայտնել, որ ՀՀ Կառավարության գործընկերների հետ կշարունակվի սերտ համագործակցությունն ու ակտիվ երկխոսությունը։
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը, ինչպես նաև տարածաշրջանում կայունության ապահովմանը վերաբերող հարցերի։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը