Թրամփը պատրաստ է ավարտել Իրանի հետ պատերազմն՝ առանց Հորմուզի նեղուցի վերաբացման. WSJ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր օգնականներին ասել է, որ պատրաստ է դադարեցնել Իրանի դեմ ռազմական գործողությունները, նույնիսկ եթե Հորմուզի նեղուցը մեծ մասամբ փակ մնա: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով Սպիտակ տան պաշտոնյաներին։ Ըստ հրատարակության աղբյուրների՝ վերջին օրերին Թրամփը և նրա օգնականները հանգել են այն եզրակացության, որ Հորմուզի նեղուցը վերաբացելուն ուղղված առաքելություն սկսելու դեպքում հակամարտությունը կարող է ընդլայնվել և ձգձգվել նախատեսված 4-6 շաբաթից ավելի։
Պաշտոնյաների խոսքով՝ Թրամփը եզրակացրել է, որ Վաշինգտոնը պետք է հասնի իր հիմնական նպատակներին՝ ոչնչացնել Իրանի ռազմածովային և հրթիռային կարողությունները և վերջ դնել ներկայիս ռազմական գործողություններին՝ միաժամանակ դիվանագիտական ճնշում գործադրելով Թեհրանի վրա նավագնացությունը վերսկսելու համար։ WSJ-ի աղբյուրները նշել են, որ եթե դա ձախողվի, ապա Վաշինգտոնը կպնդի, որ Եվրոպայում և Պարսից ծոցում իր դաշնակիցները նախաձեռնություն ցուցաբերեն Հորմուզի նեղուցը բացելու համար։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը