Այս այցն իրական քաջության և Ուկրաինայի հետ համերաշխության նշան է
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը և եվրոպական երկրների արտաքին գործերի նախարարները ժամանել են Կիև: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհան, որի խոսքերը մեջբերել է երկրի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Այս այցն իրական քաջության և Ուկրաինայի հետ համերաշխության նշան է։ Ես շնորհակալ եմ բարձր ներկայացուցիչ, փոխնախագահ Կայա Կալասին և եվրոպացի բոլոր գործընկերներին, որոնք այսօր ժամանել են Ուկրաինա», - նշել է Սիբիհան։
Կալասն իր հերթին X-ում գրել է, որ ԵՄ արտգործնախարարների հետ Կիևում է, և այս այցը «Ուկրաինայի քաջության և դիմացկունության հզոր հիշեցում է»։ «Եվրոպան կանգնած է ձեր կողքին։ Մենք կշարունակենք տրամադրել ռազմական, ֆինանսական, էներգետիկ և հումանիտար աջակցություն։ Մենք կանենք ամեն բան, որպեսզի Ռուսաստանը լիակատար պատասխանատվության ենթարկվի իր հանցագործությունների համար», - գրել է նա։
POLITICO-ն գրում է, որ Կիևում անցկացվելու է ոչ պաշտոնական նիստ, որին կմասնակցեն ԵՄ 12 արտգործնախարարներ և տարբեր երկրների այլ ներկայացուցիչներ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան