Ռեալը ամռանը թիմ կվերադարձնի երեք ֆուտբոլիստի
Մադրիդի «Ռեալն» ամռանը պատրաստվում է համալրել կազմը՝ թիմ վերադարձնելով իր երեք խաղացողներին։
Ինչպես հաղորդում է Cadena SER ռադիոկայանը, մադրիդյան ակումբ կվերադառնան հարձակվողական ոճի կիսապաշտպան Նիկոլաս Պասը, ինչպես նաև հարձակվողներ Վիկտոր Մունյոսն ու Էնդրիկը։ Նախատեսվում է, որ ֆուտբոլիստների այս եռյակը կմասնակցի «սերուցքայինների» նախամրցաշրջանային հավաքին և նախապատրաստական փուլին։
Հիշեցնենք, որ 19-ամյա Էնդրիկը ձմռանը վարձավճարային հիմունքներով տեղափոխվել էր ֆրանսիական «Լիոն»։ 21-ամյա Պասը և 22-ամյա Մունյոսն այժմ հանդես են գալիս համապատասխանաբար իտալական «Կոմոյում» և իսպանական «Օսասունայում», սակայն «Ռեալը» պահպանել է նրանց տրանսֆերները հետ գնելու բացառիկ իրավունքը։
Ներկայումս «Ռեալը» Իսպանիայի Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։ Ալվարո Արբելոայի գլխավորած թիմն առաջատար «Բարսելոնայից» հետ է մնում ընդամենը չորս միավորով։
armsport.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից