Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շահառուների թիվը կավելանա
Ի մասնավորի, առաջարկվում է առողջության համընդհանուր ապահովագրության մեջ ընդգրկված բնակչության խմբերում որպես ապահովագրման ենթակա պարտադիր խումբ և, ըստ այդմ, առողջության համընդհանուր ապահովագրության ենթակա խմբերի մեջ ներառել մինչև մեկ տարեկան երեխաներին, էլեկտրոնային հարթակով իրականացվող ուղևորափոխադրման ծառայության փոխադրողներին (վարորդներ) (ուժի մեջ մտնելու ժամկետ՝ 2027 թվականի հունվարի 1), ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի իմաստով և կարգով շահառու ճանաչված անձանց, որոնց մի մասը «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում տեղ գտած ձևակերպման պատճառով ներառված չէր առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում։
Առողջության համընդհանուր ապահովագրության (ԱՀԱ) համակարգով ապահովագրված անձանց հետ փոխկապակցված անձանց մասով օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը կսահմանվի 2027 թվականի հունվարի 1-ը։ Միևնույն ժամանակ, անհատ ձեռնարկատերերի համար ԱՀԱ համակարգի համար նախատեսված ապահովագրավճարների պատշաճ ապահովման նպատակով առաջարկվում է 2026 թվականի համար վճարման վերջնաժամկետ սահմանել 2026 թվականի հուլիսի 20-ը:
«Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի 25-րդ հոդվածում, ի թիվս այլ փոփոխությունների, առաջարկվում է առողջության համընդհանուր ապահովագրության, ինչպես նաև բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների տրամադրման ոլորտներում գաղտնի տեղեկությունների ցանկից հանել առևտրային գաղտնիք պարունակող տեղեկությունների մասին հիշատակումները, հաշվի առնելով, որ ԱՀԱ համակարգում նման տեղեկություններ չեն հավաքագրվում։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի մասով առաջարկվում է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից օրենքով սահմանված կարգով կնքված պայմանագրի առկայության դեպքում բժշկական օգնության և սպասարկման համար նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների համար օրենքով չնախատեսված վճարների գանձման կամ այդ ծառայությունների տրամադրումը մերժելու համար սահմանել վարչական պատասխանատվություն։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից