Ռուսաստանը բանակցություններ չի վարում Ղազախստանի հետ Հայաստանի երկաթուղիների հարցով
ՌԴ տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը հայտարարել է, որ Ռուսաստանը բանակցություններ չի վարում Ղազախստանի հետ Հայաստանի երկաթուղիների կառավարման կոնցեսիան հանձնելու շուրջ: «Ես կարող եմ ասել, որ, առաջին հերթին, մենք չենք նախատեսում որևէ մեկին զիջումներ անել։ Երկրորդ՝ պաշտոնական մակարդակով գործընկերները, Հայաստանի մեր գործընկերները մեզ հետ այդ հարցերը չեն քննարկել», - ասել է Անդրեյ Նիկիտինը «ՌԻԱ»- ին տված հարցազրույցում։ Նա ընդգծել է, որ Ղազախստանի հետ ևս այդ հարցով շփումներ չեն ընթանում։
Հիշեցնենեք, որ 2025 թվականի դեկտեմբերին Նիկոլ Փաշինյանը ռուս գործընկերներին խնդրել էր կարճ ժամանակում վերականգնել երկաթգծի այն հատվածները, որոնք տանում են դեպի Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմաններ (այդ հատվածներն անհրաժեշտ են Հայաստանի և ԱՄՆ-ի «Թրամփի երթուղի» տրանսպորտային նախագծի իրականացման համար)։
Մարտի սկզբին վարչապետը հայտարարել էր Ռուսաստանի հետ երկաթուղու կառավարումը մեկ այլ երկրի հանձնելու քննարկումների մասին, օրինակ՝ Ղազախստանին, ԱՄԷ- ին կամ Կատարին։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից