Իրանը հերթական անգամ հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների անցկացումը
Իրանի արտաքին գործերի նախարարի խոսնակ Էսմայիլ Բաղային կրկին հերքել է, որ ԱՄՆ պաշտոնյաների հետ բանակցություններ են ընթանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում։ Բաղայիի խոսքով՝ Իրանը պատերազմի «երեսունմեկ օրվա ընթացքում որևէ բանակցություն չի վարել Ամերիկայի հետ»։ «Տեղի է ունեցել բանակցային հարցման ներկայացում, որին ուղեկցել է Ամերիկայի կողմից առաջարկների շարք, որը մեզ է հասել որոշակի միջնորդների, այդ թվում՝ Պակիստանի միջոցով», - հավելել է նա մարտի 30-ի ուշ երեկոյան հրապարակված հայտարարության մեջ։
«Մեր դիրքորոշումը շատ հստակ է։ Ներկայում, մինչ Ամերիկայի ռազմական ագրեսիան և ներխուժումը շարունակվում են ամբողջ ինտենսիվությամբ, մեր բոլոր ջանքերն ու հնարավորություններն ուղղված են Իրանի էության պաշտպանությանը։
Նա նաև նշել է, որ Իրանը չի մոռացել «մեկ տարուց էլ պակաս ժամանակահատվածում դիվանագիտությանը երկու անգամ հասցված դավաճանությունը»՝ նկատի ունենալով բանակցությունների ընթացքում 2025 թ. հունիսին և 2026 թ. փետրվարի վերջին Իրանի դեմ սանձազերծված պատերազմը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ