Դասերը կվերսկսվեն առկա ձևաչափով վաղվանից՝ մարտի 31-ից․ Հայաստանի ամերիկյան համալսարան
Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) այսօրվանից՝ մարտի 31-ից, կվերսկսի ուսումնական գործընթացը առկա ձևաչափով։ Ինչպես համալսարանի համայնքին ուղղված հաղորդագրության մեջ նշել է ՀԱՀ նախագահ դոկտոր Բրյուս Պողոսյանը, ավելի վաղ առցանց ուսուցման անցնելու որոշումը կայացվել էր բացառապես զգուշավորության նկատառումներից ելնելով՝ առաջնահերթ համարելով համայնքի անվտանգությունը։
Համալսարանը տեղեկացրել է, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ստացված հավաստիացմամբ՝ որևէ էական կամ նշանակալի վտանգ չկա, և ուսումնական գործընթացը կարող է շարունակվել բնականոն՝ առկա ձևաչափով։
ՀԱՀ արտակարգ իրավիճակների և ճգնաժամային կառավարման հանձնաժողովի որոշմամբ՝ դասերը կվերսկսվեն համալսարանում՝ սովորական ռեժիմով։
Համալսարանը նաև շնորհակալություն է հայտնել համայնքի անդամներին՝ սեղմ ժամկետներում առցանց ուսուցման ձևաչափին արագ հարմարվելու համար։ Միաժամանակ կոչ է արվել շարունակել հետևել պաշտոնական հաղորդագրություններին և պարբերաբար ստուգել էլեկտրոնային փոստերը՝ վերջին թարմացումներին ծանոթանալու նպատակով։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից