Որպես փոխհատուցում. ՖԻՖԱ-ն «Բարսելոնային» կվճարի 144 հազար եվրո
Իսպանիայի արքայական ֆուտբոլի ֆեդերացիան խոստացել է «Բարսելոնային» վտանգի չենթարկել կատալոնական ակումբի հարձակվող Լամին Յամալի առողջությունը ԱԱ-2026-ին ընդառաջ կայանալիք ընկերական հանդիպումներում։ Այս մասին հայտնում է Sport.es պարբերականը։
Ավելի վաղ «Բարսելոնայի» մարզչական շտաբը խիստ անհանգստություն էր հայտնել այն կապակցությամբ, որ ընկերական խաղերի պատճառով արդեն զրկվել է իր առաջատարներից մեկից։ Կատալոնացիների բրազիլացի հարձակվող Ռաֆինյան ազդրի մկանի վնասվածք էր ստացել Ֆրանսիայի հավաքականի դեմ ընկերական խաղում (1:2) և շարքից դուրս մնացել 5 շաբաթով։ Որպես փոխհատուցում այս կորստի դիմաց՝ ՖԻՖԱ-ն «Բարսելոնային» կվճարի 144 հազար եվրո։
RFEF-ի ներկայացուցիչները և Իսպանիայի հավաքականի մարզիչները վստահեցրել են ակումբի ղեկավարությանը, որ Յամալը գերծանրաբեռնվածություն չի ստանա մարտի 31-ին Եգիպտոսի հավաքականի դեմ կայանալիք ընկերական մրցավեճում և հետագայում պլանավորված կերպով կնախապատրաստվի աշխարհի առաջնությանը։
18-ամյա Լամին Յամալն Իսպանիայի ընթացիկ առաջնությունում «Բարսելոնայի» լավագույն ռմբարկուն է։ Նա մասնակցել է 25 հանդիպման՝ դառնալով 14 գոլի և 9 արդյունավետ փոխանցման հեղինակ։
armsport.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից