Կանխվել է Եգիպտոսի նախագահի դեմ մահափորձը
Եգիպտոսի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է նախագահ Աբդել Ֆաթթահ աս Սիսիի դեմ մահափորձի կանխման մասին: Հայտարարության մեջ ասվում է, որ ազգային անվտանգության ուժերին հաջողվել է ձերբակալել արտասահմանում թաքնվող «Խասմ» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Ալի Մահմուդ Աբդել Վանիսին:
Հարցաքննության ընթացքում ձերբակալվածը հաստատել է իր անմիջական մասնակցությունը պետության բարձրագույն ղեկավարության դեմ ուղղված մի շարք ահաբեկչական ծրագրերի մշակմանն ու համակարգմանը, այդ թվում՝
հանրապետության նախագահի դեմ մահափորձեր՝ նախագահական ավտոշարասյան և փոխադրամիջոցների վրա հարձակումներ պլանավորելով,
հարձակումներ կենսական նշանակության ենթակառուցվածքների և պետական հաստատությունների վրա՝ քաոս ստեղծելու և անվտանգության մարմինների նկատմամբ վստահությունը խաթարելու նպատակով,
մարտական բջիջների հավաքագրում և պատրաստում՝ երկրի առանցքային նահանգներում դիվերսիաներ կատարելու համար:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը