Տղաների աչքերում կրակ եմ տեսնում. Եղիշե Մելիքյան
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հետխաղային մամուլի ասուլիսի ընթացքում կիսվել է Բելառուսի ընտրանու դեմ կայացած ընկերական խաղի (1:2) տպավորություններով։ Մասնագետի խոսքով՝ թեև գրանցված հաշիվը հիասթափեցնող է, սակայն թիմի ցուցադրած խաղն ու ֆուտբոլիստների նվիրվածությունը դրական սպասումների հիմք են տալիս։
Խոսելով պարտության պատճառների և բացթողումների մասին՝ մարզիչն ափսոսանքով փաստել է, որ ճակատագրական երկու դրվագներում հայ ֆուտբոլիստներին չբավականացրեց վճռականությունն ու բնավորությունը մենապայքարներում։ Նա նաև անդրադարձել է հարվածների արդյունավետության խնդրին՝ նշելով, որ թիմի կատարած 10-15 հարվածներն անցել են դարպասից բարձր, ինչը որակի պակասի մասին է վկայում։ Մելիքյանն անկեղծացել է՝ դաշտում ակնհայտորեն զգացվում էր հավաքականի առաջատարներից մեկի՝ Էդուարդ Սպերցյանի բացակայությունը։
Անդրադառնալով կազմում տեղ գտած նորեկներին՝ մարզիչը նշել է, որ գոհ է նրանցից, թեև առանց փորձի մեծ ֆուտբոլին ադապտացվելը բարդ գործընթաց է։ Նա միաժամանակ հավելել է, որ այսօրվա նորեկներից ոչ բոլորին կտեսնենք հավաքականի ապագա կազմում։
«Արդյունքը տխրեցնում է, բայց տղաների կատարած աշխատանքից ես գոհ եմ։ Ներողություն եմ խնդրում մեր երկրպագուներից չհաղթելու համար, սակայն ուզում եմ հավաստիացնել՝ մենք ճիշտ ուղու վրա ենք։ Այս տղաների աչքերում կրակ կա և հանուն սեփական ազգի խաղալու հսկայական ցանկություն։ Հավաքականում լուրջ փոփոխություններ են սկսվել, իսկ դրա համար մեզ անհրաժեշտ են ժամանակ, համբերություն և տքնաջան աշխատանք։ Ես լավատես եմ»,- եզրափակել է Եղիշե Մելիքյանը։
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած այս խաղից հետո Հայաստանի ազգային ընտրանին հաջորդ ընկերական հանդիպումները կանցկացնի ամռանը։ Մեր թիմը Երևանում ուժերը կչափի Ղազախստանի (հունիսի 6-ին) և Մոլդովայի (հունիսի 9-ին) հավաքականների հետ։
armsport.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից