Ֆինն Գերագուսյանը նշեց իր նորամուտը Հայաստանի հավաքականի կազմում
Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայացավ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի՝ այս տարվա առաջին հանդիպումը։ Մեր ընտրանին սեփական հարկի տակ ընկերական խաղում ուժերը չափեց Բելառուսի ազգային հավաքականի հետ։
Հանդիպման 63-րդ րոպեին ազգային թիմի կազմում իր պաշտոնական նորամուտը նշեց Ֆինն Գերագուսյանը՝ փոխարինման դուրս գալով և փորձելով ակտիվություն մտցնել առջևի գծում։ Սակայն, չնայած գործադրված ջանքերին, հաջողությունը հյուրերի կողմն էր։
Հայ ֆուտբոլիստի առաջին հանդիպումն ազգային թիմի մարզաշապիկով աննկատ չի մնացել նրա ներկայացրած ակումբի կողմից։ Անգլիական «Սանդերլենդի» մամուլի ծառայությունը պաշտոնական էջերում անդրադարձել է այս իրադարձությանն ու շնորհավորել իր ֆուտբոլիստին. «Այսօր կայացած Բելառուսի դեմ ընկերական խաղում Ֆինն Գերագուսյանը նշեց իր նորամուտը Հայաստանի հավաքականի կազմում: Շնորհավո՛ր, Ֆինն»,- ասված է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից