Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Նիցցայի նորընտիր քաղաքապետի հետ
Մարտի 29-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Նիցցայի նորընտիր քաղաքապետ Էրիկ Սիոտիին։ Հանդիպմանը մասնակցել են Նիցցայի քաղաքապետի տեղակալը, քաղաքային խորհրդի անդամներ, Նիցցայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Դեսպանը շնորհավորել է Էրիկ Սիոտիին քաղաքապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ գործունեություն։ Բարձր գնահատելով Էրիկ Սիոտիի շարունակական աջակցությունը Հայաստանին և ֆրանսահայ համայնքին` դեսպանը կարևորել է համատեղ ջանքերով հայ֊ֆրանսիական պատմական ամուր բարեկամության ամրապնդմանն ուղղված քայլերը:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ֆրանսիայի միջև ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում Նիցցայի և Երևանի միջև գործընկերության զարգացման հեռանկարներին, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերին։
Այնուհետև դեսպան Խաչատրյանը և քաղաքապետ Սիոտին մասնակցել են Նիցցայի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցում տրված սուրբ պատարագին, ապա այցելել Պարսամյան դպրոց:
Դեսպանը հանդիպում է ունեցել նաև Նիցցայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը