Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
«Նման գործընթաց չկա, ես տեղյակ չեմ, ով ինչ է գրել այդ մասին, ես տեղյակ չեմ, նման գործընթաց չի իրականացվել», - «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։
«Որևէ շինարարություն, գազատարի տեղափոխում Տավուշում չի արվել։ Այն հատվածը, որը սահմանին մոտ է, Ոսկեպարի հատվածում է և նույնությամբ տեղում է», - «Փաստինֆո»-ին ասաց նաև Տավուշի մարզի բնակիչ Կարեն Ղազարյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանից Հայաստան եկող գազային խողովակաշարի 5,5 կիլոմետրանոց հատվածը կտեղափոխվի՝ Հայաստանի խնդրանքով։ Համապատասխան դիմումն արդեն ներկայացվել է Վրաստանի բնական պաշարների նախարարության շրջակա միջավայրի վերահսկողության վարչություն։ Այս մասին հայտնում է Սպուտնիկ Գրուզիան։
Նշվում է, որ խողովակաշարի տեղակայման փոփոխությունը կապված է հայկական կողմի խնդրանքի հետ, քանի որ խողովակաշարի հայկական հատվածը գտնվում է վրաց-հայ-ադրբեջանական սահմանային գոտում և ականապատվել է 90-ականներին։
Ելնելով այն հանգամանքից, որ տվյալ հատվածում հնարավոր չէ պահպանել անվտանգության նվազագույն չափանիշները և իրականացնել վերանորոգման աշխատանքներ, եռակողմ միջպետական համաձայնագրի հիման վրա որոշվել է գազատարի նշված խնդրահարույց հատվածը հանել ականապատ գոտուց և անվտանգ հեռավորության վրա կառուցել նոր գազատար, – ասված է Հայաստանից ուղարկված գրության մեջ։
Խողովակաշարը կտեղափոխվի մի քանի կիլոմետր և կմիանա հայկական կողմի կառուցած նոր հատվածին։
Վրաստանից եկող գազատարը Հայաստան բնական գազի մատակարարման հիմնական ուղիներից մեկն է։ Հայաստանը Ռուսաստանից գազ է ստանում Վրաստանի տարանցիկ ենթակառուցվածքների միջոցով։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից