ԱՄՆ-ը համոզել է Ծոցի երկրներին, որ պաշտպանnւմ է միայն իրեն և Իսրայելին. Մեդվեդև
ԱՄՆ-ը իրանական հակամարտությունում ակնառու կերպով համոզել է Պարսից ծոցի երկրներին, որ իրենք պաշտպանում են միայն իրենց և Իսրայելին: Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Ակնհայտ է, որ ԱՄՆ-ն ակնառու կերպով համոզեց Ծոցի բոլոր երկրներին, որ նրանք պաշտպանում են միայն իրենց և Իսրայելին և ուրիշ ոչ ոքի: Եվ սա, իհարկե, ակնհայտ դաս է Ծոցի բոլոր երկրների համար»,- ասել է Մեդվեդևը:
Մեդվեդևը կարծում է, որ Պարսից ծոցի մի շարք երկրներ իրանական հակամարտությունից հետո կստեղծեն իրենց սեփական միջուկային վահանը:
«Ավելին, կասեմ մի բան, որը գուցե հիմա մասամբ հանդուգն հնչի, թեև այդ մասին արդեն խոսում են. ես գրեթե համոզված եմ, որ Ծոցի երկրները, համենայն դեպս՝ Ծոցի երկրների մի մասը, այժմ կստեղծեն իրենց սեփական միջուկային վահանը»,- ասել է ԱԽ փոխնախագահը:


















































Ուկրաինայի ճակատագիրը կանխորոշված է․ Մեդվեդև
Կարեն Կարապետյան. «Ես վստահ եմ, որ ամեն ինչ լավ կլինի»
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից