Քուվեյթում հարձակման է ենթարկվել Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի հետ կապված նավահանգիստը
Քուվեյթը հայտարարել է, որ թևավոր հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարձակման է ենթարկվել երկրի հարավում գտնվող Մուբարաք ալ Քաբիր նավահանգիստը, որը կառուցվում է Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։ Նավահանգիստը նյութական վնաս է կրել, տուժածներ չկան։ Ըստ գործակալության՝ սա մերձավորարևելյան հակամարտության ընթացքում Չինաստանի հետ կապված նախագծի վրա հարձակման առաջին դեպքն էր։
Մարտի 27-ին ավելի վաղ հարձակման էր ենթարկվել Քուվեյթի Շուվեյխ նավահանգիստը, որը երկրի գլխավոր ծովային առևտրային հանգույցն է։
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագրի զարգացման համար։ Իրանն էլ պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաներին, էներգետիկ օբյեկտներին ու ենթակառուցվածքներին։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը